Եթե պարզենք, որ իրականում նման գործընթաց է լինելու, կոչ կանեմ մեր ազգաբնակչությանը ոտքի կանգնել և թույլ չտալ մեկ մետր անգամ զիջումների գնալ․ ԱԺ պատգամավոր

Տավուշի մարզում GPS-ով նոր սահմաններ գծելու մասին տեղեկությունները, ըստ ինձ տված հավաստիացումների, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։
 
«Սիրելի’ հայրենակիցներ, Տավուշի մարզում GPS-ով նոր սահմաններ գծելու մասին տեղեկությունները, ըստ ինձ տված հավաստիացումների, չեն համապատասխանում իրականությանը։
Իսկ եթե հանկարծ պարզենք, որ իրականում նման գործընթաց է լինելու, կամ ընթացքի մեջ է, ապա կոչ կանեմ մեր ազգաբնակչությանը ոտքի կանգնել և թույլ չտալ մեկ մետր անգամ զիջումների գնալ։
Այսօր կմեկնեմ հիշատակվող համայնքներ և այնտեղից ավելի ստույգ կտեղեկացնեմ հանրությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով