Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել |tert.am|

tert.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել: Այս մասին Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Մենք տեղեկացանք, որ նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել։ Ձեր բոլորի անունից կդիմենք նախագահին՝ ասելով՝ Դուք անհատական և ամբողջական պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի համար»,-ասաց Սաղաթելյանը։

Նա, դիմելով ՀՀ նախագահին, ասաց, որ Արմեն Սարգսյանը պարտավոր է կանգնել Սահմանդրության գլխին և մինչև երկուշաբթի դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետի պաշտոնանկությունը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով