tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսահամաժողովի ձևաչափով հանդիպում են անցկացրել, որի շրջանակում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաև համավարակին առնչվող հարցեր:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, այս մասին հայտնել է Էրդողանի գրասենյակը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվում է, բնակչությունը պատվաստվում է: Ապրիլից, Թուրքիայի իշխանությունների հաշվարկի համաձայն, հնարավոր կլինի սկսել «անարգել ու անվտանգ» զբոսաշրջությունը: