Լիբանանի ցուցարարները փակել են ճանապարհները |1lurer.am|

1lurer.am: Երկրի տնտեսական անկման հետ կապված բողոքի ակցիայի երրորդ օրը Լիբանանի ցուցարարները փակել են հիմնական ճանապարհները: Ցույցերը սկսվեցին երեքշաբթի, երբ ազգային արժույթը նորից արժեզրկվեց՝ առաջացնելով երկրի ֆինանսական տապալումից երկար սարսափած բնակչության զայրույթը՝ ներկայացնում է euronews-ը:

Իշխանությունից որոշակի քայլեր պահանջող ցուցարարներն այրել են անվադողեր՝ փակելով Բեյրութից Ջալ էլ-Դիբ և Ֆերն ալ-Շեբակ տանող ճանապարհները:

2019-ին բռնկված Լիբանանի ֆինանսական ճգնաժամը վերացրեց աշխատատեղերը, նախազգուշացրեց մոտեցող սովի մասին, մարդկանց համար անհնար դարձավ օգտվելը բանկային ավանդներից: Անցյալ տարի էլ Լիբանանն անցավ ժողովրդական ընդվզումների միջով՝ ընդդեմ քաղաքական առաջնորդների, պետության և բանկային համակարգի սնանկության, COVID-19 համաճարակի: Այդ բոլորին գումարվեց օգոստոսի ուժգին պայթյունը, որի հետևանքով 200 մարդ զոհվեց, և Բեյրութի որոշ հատվածներ ավերվեցին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով