Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին. Անդրանիկ Մակարյան |armtimes.com|

armtimes.com: Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում՝ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ԳՇ-ի հայտարարությանը Մակարյանն ասաց. «Ես դրա մասին չեմ կարող մեկնաբանել»:

Դիտարկմանը՝ շատ զինվորականները ասում են, որ բանակի կողքին են, Մակարյանն արձագանքեց. «Դուք ԶԼՄ-ների կողքի՞ն եք, թե չէ», լրագրողի դրական պատասխանից հետո Մակարյանն ասաց. «Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին»:

Հիշեցնենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես հեղաշրջման փորձ։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով