hetq.am: ԱՊՀ անդամ երկրները մտադիր են ստեղծել Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով, որպեսզի կանխեն իրավապաշտպանական ոլորտի քաղաքականացման փորձերը, ինչպես նաև ամրապնդեն կազմակերպության հեղինակությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությանը։ Վերջինս ամփոփել է փորձագիտական խմբի նիստի արդյունքները, որը Մինսկում անցկացվել է առցանց ձեւաչափով։
«Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրները արդիական են համարում ԱՊՀ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի գործունեության մեկնարկը։ Կոմիտեի ստեղծման հարցերով փորձագիտական խմբի նիստը կայացել է մարտի 4-ին, Մինսկում։ Հանդիպման ընթացքում թեմայի շուրջ մտքեր են փոխանակվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։