Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ |factor.am|

factor.am: 9 թուրք զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունը։

«Ուղղաթիռի հետ,որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել,կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։  Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով