Պատգամավորները փոփոխություն են առաջարկել դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում փոփոխությունների օրենքի նախագիծը:

Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցույթան անդամներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը:

«Առաջարկվում է դատավորի կենսաթոշակը սահմանել հետեւյալ կերպ.  զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված գումարի  75%-ի և դատավորին նշանակված՝ անուիտետի և ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի տարբերության չափով: Գործող կարգավորումներով դատավորները կենսաթոշակ են ստանում աշխատավարձի հարկված գումարի 55%-ի չափով»,- ասաց Դավթյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով