Վերաքննիչ դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ դատարանում քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ։ Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում  ասաց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում, իսկ կալանավորումը՝ ապօրինի:

Փետրվարի 21-ին կալանավորված Արա Սաղաթելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, , բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով