armtimes.com: «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներն առաջիկա օրերին կայցելեն մարզեր, իսկ հաջորդ մեծ հանրահավաքը շաբաթ օրը կանցկացվի Երևանում: Այս մասին հանրահավաքի ավարտին հայտարարեց Վազգեն Մանւկյանը:
«Մենք այս 2-3 օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր, պետք է կարողանանք հասցնել մեր ձայնը մարզերին: Այնտեղ միայն Հ1-ն են լսում, այնտեղ չի հասնում ոչ armnews-ը, ոչ մյուս հեռուստաալիքները: Շարժման մասնակիցները կգնան շրջաններ, և պարզված կլինի արդեն իրավիճակը: Շաբաթ օրը, մեծ, հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ:
Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի շատ ավելի կտրուկ գործողություններ»,- ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն: