1lurer.am: Շիրակի մարզից գերեվարված կամավորականների հարազատներն այսօր, ի նշան բողոքի, փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը՝ հայտարարելով, որ հստակություն են պահանջում՝ երբ կվերադառնան իրենց գերեվարված հարազատները։
Այս անգամ ներկա են եղել նաև մայրերը: Նրանք դարձյալ շեշտել են, որ իրենց պայքարն ապաքաղաքական է, հորդորել են չքաղաքականացնել, չեն սատարում ոչ մի քաղաքական ուժի, ընդամենը պահանջում են իրենց զավակներին։ Ցուցարարները հայտարարել են, որ պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Օրեր առաջ ասուլիսի ժամանակ նրանք պահանջել էին հանդիպում Հայաստանի և Արցախի նախագահների հետ։ Այսօր տեղեկացրել են, որ իրենց այդ հայտարարությանը ո՛չ Արմեն Սարգսյանը, ոչ էլ Արայիկ Հարությունյանը չեն արձագանքել։