Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ |azatutyun.am|

azatutyun.am: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին ներգրավել է որպես մեղադրյալ՝ 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այս մասին հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, հիշեցնենք, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

Այս հայտարարությունների մասով Ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով