hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ մարտի 2-ին, տեսակոնֆերանսի միջոցով, ուղիղ բանակցություններ է անցկացնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով AFP-ին։
Այս բանակցությունները վերջին կես տարվա մեջ երկու երկրների առաջնորդների առաջին բանակցություններն են, որոնք այս ընթացքում հանդես են եկել միմյանց նկատմամբ խիստ քննադատությամբ։ Տեսակոնֆերանսը սկսվել է Երևանի ժամանակով 21:00-ին և դեռևս անհայտ է, թե ինչքան այն կտևի։