Եվրախորհուրդը խիստ մտահոգված է Վրաստանի ներքաղաքական ճգնաժամով |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ խիստ մտահոգված է Վրաստանում տիրող քաղաքական ճգնաժամով՝ փոխանցում է Euronews-ը:

Եվրոպացի բարձրաստիճան ղեկավարը Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին ընթրիքի է հրավիրել երկիր կատարած այցի ժամանակ՝ փորձելով միջնորդել Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում:

«Ես խիստ մտահոգված եմ  Վրաստանում խորացող ներքաղաքական ճգնաժամով: Ներկա քաղաքական ճգնաժամն ու բևեռացումն այս բարդ տարածաշրջանում վտանգում է Վրաստանի՝ դժվարությամբ ձեռք բերված երիտասարդ ժողովրդավարությունը»,- հայտարարել  է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Եվրոպացի բարձրաստիճան ղեկավարը նշել է, որ Վրաստանում քաղաքական բևեռացումը պետք է դադարեցվի: Շառլ Միշելը կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և միասնաբար վերսկսել քաղաքական երկխոսությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով