Էդմոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ. Լիլիթ Մակունցը՝ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Մարուքյանի առաջարկի մասին |tert.am|

tert.am: Էդմոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ, կա Սահմանադրություն, և մենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացմանը և չնպաստեք Սահմանադրության խախտմանը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի առաջարկությանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ վերցնի Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության՝ նախագահին ուղարկած առաջարկը:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն առաջարկին, որ պատրաստ են հուշագիր ստորագրել, որ խորհրդարանում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի և իրականացվի արտահերթ ընտրություններ, Մակունցը նշեց, որ Էդմոն Մարուքյանի առաջարկի հետ կապված՝ պատրաստ են գործնական քայլեր անել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով