Թուրքիան ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանին՝ պաշտոնական բողոք արտահայտելու |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան Արտգործնախարարություն է կանչել Իրանի դեսպան Մոհամա Ֆերազմենդին՝ Անկարայի պաշտոնական բողոքն արտահայտելու։ Երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ նախօրեին Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումը Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։

Իրանի դեսպանը նաև ասել էր, որ Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից և հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ի պատասխան, «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, թուրք պաշտոնյաները ընդգծել են՝ Անկարան Թեհրանից աջակցություն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում և ոչ թե դիմակայություն։

Թուրքիայի զինուժը պնդում է, թե Իրաքի հյուսիսում ամրացած քուրդ գրոհայինները սպառնում են Թուրքիայի անվտանգությանն ու կայունությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով