Իջևանում 10 խմ ապօրինի փայտանյութով բարձված «Ուրալ» է հայտնաբերվել

Փետրվարի լույս 26-ի գիշերը  ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավանից Լուսաձոր գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել են «Ուրալ» մակնիշի բեռնատար՝ մոտ 10 խմ փայտանյութ բարձված։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փայտանյութի ձեռք բերման աղբյուրը և այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով