Այսօր նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների կողմից. Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 11:00-ին նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստ գումարելու իրենց պահանջը։

«Նախորդ անգամները մեր նախաձեռնած նիստերը չեն կայացել, քանի որ ԱԺ խորհրդի «Իմ քայլի» ներկայացուցիչները չէին ներկայանում, որպեսզի այն տապալվի:

Հուսով եմ, որ այսօր խորհրդի նիստը կկայանա, քանի որ ծայրահեղ անհրաժեշտություն է երկրում ստեղծված իրավիճակի բոլոր պրոցեսները քաղաքական հուն բերելը»,- գրել է նա:շ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով