Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսուքյան իր էջում գրում է․
 
«Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր շտաբի գեներալներին պաշտոններից ազատելու միջոցով, ինչը բացարձակ դատապարտելի է հետպատերազմյան Հայաստանում։
Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը, պահպանել ՀՀ զինված ուժերը՝ իր գեներալ առաջնորդներով, ովքեր այժմ ունեն բոլորիս աջակցության կարիքը բանակը վերականգնելու գործում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով