ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները

Փետրվարի 25-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ից նաև նշում են, որ Այվազյանը տեղեկացրել է հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների վերջին զարգացման մասին: Ռուսական կողմից շեշտվել է, որ իրենք իրավիճակը գնահատում են որպես Հայաստանի ներքին գործ, հույս ունեն, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով