Թուրքիան դեմ է իշխանության բռնի զավթմանը ցանկացած երկրում․ Չավուշօղլուն մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող դեպքերը

Թուրքիան դեմ է իշխանության բռնի զավթմանը ցանկացած երկրում։ Դա նաև վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, փոխանցում է TACC-ը։

Չավուշօղլուի խոսքով ՝ Թուրքիան «Հայաստանի իշխանությունների հետ շփում չի ունեցել», բայց Անկարան «հեղաշրջումների հարցում սկզբունքային դիրքորոշում ունի»: 

Նա նաև նշել է, որ «տարածաշրջանում հնարավորությունների պատուհան է բացվել, որը պետք է բոլորն օգտագործեն»։

Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով