Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել հորդորելով պահպանել հասարակական կարգը: ՀՀ ոստիկանության հայտարարությունը.
«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»: