armtimes.com: 17 կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր առավոտյան Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են իրականացրել՝ փակելով փողոցներ:
Նրանք պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ակցիաների հետևանքով բերման է ենթարկվել 2 քաղաքացի Վարչական իրավախախտումների մասին վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի կասկածանքով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):