2,1 մլրդ դրամ՝ պարեկային ոստիկանության համար․ կլինեն նոր մեքենաներ, նաև ավելի բարձր աշխատավարձ. Կառավարությունն ընդունեց որոշումը |tert.am|

tert.am: Նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը հատկացնել 2 մլրդ 161,6 մլն դրամ պարեկային ոստիկանության ստեղծման նպատակով: Այս մասին Կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումը կապված է պարեկային ոստիկանություն ունենալու նպատակադրման հետ: Նա ասաց, որ թեև նախկինում պլանավորել էին մարտից ունենալ, սակայն համավարակի և պատերազմի պատճառով հետաձգվեց և հիմա նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել ամռանը:

«Մեր ապագա պարեկային ոստիկանության աշխատակիցները հիմա անցնում են ուսումնառության փուլ Ոստիկանության ակադեմիայում, և շատ կարևոր է, որ այստեղ ընդգրկված են ոչ միայն ոստիկաններ, այլ նաև քաղաքացիական անձինք, ովքեր առաջին անգամ են կրելու ոստիկանի համազգեստը»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ մեկնարկը լինելու է Երևանից, ապա կիրականացվի Շիրակի և Լոռու մարզերում, այնուհետև մնացած բոլոր մարզերում: 

Կառավարությունն ընդունեց նախագիծը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով