Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կկատարվի Սևանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադվի։ Այդ մասին Ֆեսբուքի էջում հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

«Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ», – ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով