ermenihaber.am: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն էր տարածել, մտահոգություն հայտնելով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ: Ստանոն նաև նշել էր, որ Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համակարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը:
Ստանոյի այս հայտարարությանը կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Քալընը Twitter-ում մասնավորապես գրել է.
«Միգուցե մի անգամ էլ կարող է անհանգստանաք ԵՄ-ի ցանկում ընդգրկված ահաբեկչական կառույցի՝ PKK-ի համար, որը Գարայում (Իրաքի հյուսիսում գտնվող շրջան-խմբ.) դաժանորեն 13 մարդու էր մահապատժի ենթարկել: Թե՞ դա ձեզ PKK-ի լոբբիի հետ փորձանքի մեջ կգցեր»: