ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն տարածաշրջան. ՌԴ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներն ընթանում են. հնարավոր են այցելություններ տարածաշրջան: Այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահների աշխատանքներն ընթանում են, նրանք միմյանց հետ կապի մեջ են: Հնարավոր է այցելեն տարածաշրջան, այնպես որ գործընթացը չի դադարել»,- ասաց Կոպիրկինը:

Հարցին` արդյոք հնարավոր են բարձր մակարդակի հանդիպումներ, դեսպանը պատասխանեց, որ այդ մասով տեղեկություններ չունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով