Հունաստանն ու ԱՄՆ-ն Կրետեի հյուսիսում զորավարժություններ են անցկացնում |tert.am|

tert.am: Հունաստանն ու Միացյալ Նահանգները Կրետեի հյուսիսում համատեղ զորավարժություններ են անցկացնում, հայտնում է Greek City Times-ը։

«Այս համատեղ զորավարժությունը գործնականում ցույց է տալիս պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում երկու երկրների զինված ուժերի կարևոր դերը, միևնույն ժամանակ կարևորում է երկու երկրների միջև ամրապնդվող կապերը»,- ասվում է Ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Ամերիկյան զինուժի հրամանատար Թոմաս Ռալսթոնն ասել է․ «Այս հնարավորության հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Հունաստանի հետ տասնամյակների համագործակցությունը, որպեսզի մենք կարողանանք վստահելի ուժ լինել, որը կարող է զսպել և պաշտպանել մեր շահերն անվտանգության ավելի բարդ միջավայրում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով