Վրաստանը կշարունակի զարգացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին |hetq.am|

hetq.am: Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ավարտն էականորեն կկրճատի այն ժամանակը, որն անհրաժեշտ է Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների իրականացման համար։ Այն հնարավորություն կտա Վրաստանին տարանցման նպատակով ներգրավել լրացուցիչ բեռներ։ Այդ մասին նշվում է Վրաստանի նոր կառավարության 2021-2024 թվականների ծրագրում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Վրաստանը կշարունակի ինտեգրվել միջազգային տրանսպորտային համակարգերում և կխորացնի տարածաշրջանային համագործացկությունը՝ տարանցիկ միջանցքի մրցունակությունը բարձրացնելու համար։ «Մենք ծրագրում ենք տարանցիկ միջանցքի թվայնացման ապահովման ուղղությամբ աշխատել գործընկեր երկրների հետ, ինչը կբարձրացնի Վրաստանի միջոցով բեռնափոխադրումների արդյունավետությունը և կայունությունը»,- նշվում է Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը։ Վրաստանի կառավարության ծրագրում նաև նշվում է, որ 2021-2024 թվականների ընթացքում Վրաստանը պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով