Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իրավապաշտպան կառույցներին կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջի գրառմամբ միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով հայտնվել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու սպառնալիքի առաջ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը գրառման մեջ նշել է. «Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել քրդամետ խորհրդարանականներին, այդ թվում՝ Կարո Փայլանին (որը հայի ժառանգ է)»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով