tert.am: Բելառուսի ընդդիմությունը «կորցրել է փողոցները»: Այս մասին Le Temps- ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Պետք է խոստովանեմ, որ մենք կորցրել ենք փողոցները, մենք ոչ մի հնարավորություն չունենք պայքարելու ցուցարարների նկատմամբ ռեժիմի բռնության դեմ: Նրանք զենք ունեն, նրանք ուժ ունեն, այնպես որ, այո, այս պահին թվում է, որ մենք պարտվել ենք: Ես գիտեմ, որ բելառուսները հոգնել են, վախենում են», -ասել է Տիխանովսկայան:
Ըստ Տիխանովսկայայի՝ Բելառուսի բնակիչները սպասում էին քաղաքական իրավիճակի շուտափույթ լուծմանը, բայց «վերադարձը դեպի ժողովրդավարություն» սպասվածից ավելին տևեց: