Թուրքիան ջանքեր է գործադրում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold Porter»  իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:

Թուրքական կողմից 750 000 դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կազմում գտնվող Defence Industry Technologies ընկերությունը (SSTEK):  

«Arnold Porter» ընկերությունը ռազմավարական և իրավական խորհրդատվական ծառայություններ է մատուցելու Թուրքիային ԱՄՆ-ում իրականացվելիք նախաձեռնությունների վերաբերյալ: 

Նշվում է, որ Թուրքիայի՝ նման պայմանագիր կնքելու նպատակն այն է, որ ցանկանում է պաշտպանել իր իրավունքները  F-35 կործանիչների արտադրության ծրագրում:

ԱՄՆ-ում գրանցված իրավաբանական ընկերության ներկայացուցիչները այցելել են Անկարա գործարքը կնքելու համար:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35-ների ծրագրից դուրս թողնելու որոշումը «միակողմանի և  անիրավական» է և հավելել, որ իր երկիրը ցանկացած քայլ կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության հարցում: 

Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել։

Թուրքիան շարունակում է պնդել, որ չնայած այդ պատժամիջոցներին՝ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով