ԵԱՀԿ ԽՎ-ն Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձեւ է ընդունել |armtimes.com|

armtimes.com: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովն այսօր կայացած նիստի ժամանակ Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձև է ընդունել: Փաստաթղթի հեղինակը Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր Արթուր Գերասիմովն է:

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ևս մեկ անգամ իր հարգանքն է արտահայտում Ուկրաինայի ինքնիշխանության և երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանով տարածքային ամբողջականության նկատմամբ, որը ներառում է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, Սևաստոպոլ քաղաքը և ծովային շրջանները»,- ասված է բանաձևի տեքստում:

Վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի շրջափակումը՝ ՌԴ-ին կոչ անելով դուրս բերել ուժերը թերակղզու տարածքից և այն «Ուկրաինայի կառավարության վերահսկողությանը վերադարձնել»:

Ռուսական պատվիրակությունը դեմ է հանդես եկել բանաձևին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով