Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հաջող առաքելությունից հետո Արևմուտքը հանկարծ տագնապեց. Լավրով |tert.am|

tert.am: Արևմուտքին անհրաժեշտ է ուկրաինական ռեժիմը՝ Ռուսաստանին անընդհատ նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ որոնելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրանց (Արևմուտքին – խմբ.) ուկրաինական ռեժիմը պետք է միայն մեկ բանի համար` անընդհատ Ռուսաստանին նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ փնտրելու համար: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել այն ամենը, ինչ կա մեր շուրջը՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան և այժմ Անդրկովկասը, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հաջող առաքելությունից հետո հանկարծ նրանք բոլորը տագնապեցին՝ այդ ինչպես էր հնարավոր առանց իրենց: Այժմ նրանք փորձում են թափանցել այս տարածաշրջան և մեծացնել իրենց ակտիվությունն այդտեղ»,- ասել է Լավրովը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով