tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ մատնանշել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Անվտանգության ընդհանուր ճարտարապետությունը նաև երկխոսություն է Ռուսաստանի հետ»,-ասել է Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում, որն այս տարի տեղի է ունենում առցանց ձևաչափով:
Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ Մոսկվայի հետ այս երկխոսությունը պետք է պահանջկոտ լինի: «Բայց այն եվրոպական մայրցամաքում խաղաղության բանալին է»,-ասել է նա: