Վ․ Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Երևանի Վ․ Պետրոսյանի անվան 51-րդ դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքը վերականգնվում և ամրացվում է առաջին անգամ դպրոցների սեյսմանվտանգության բարելավման ծրագրով։
 
«Այսօր այցելել եմ սեյսմանվտանգության ծրագրով վերակառուցվող դպրոցներ՝ տեղում հետևելու շինարարության ընթացքին։ Դպրոցի երկու մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է 583 միլիոն դրամ։
 
Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մինչև 9 բալ երկրաշարժի նկատմամբ դիմակայուն դպրոց։ Բացի շենքի ամրացումից ապահովվել է նաև հարմարավետությունը, առանձնացվել են մասնագիտացված դասասենյակներ, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով