hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր մերժել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքը: Ախոյանը կշարունակվի գտնվել ազատության մեջ: Այս մասին ասաց Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը մեղադրվում է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: