Ամեն օր դպրոց հաճախելը կախված կլինի կորոնավիրուսային իրավիճակից. նախարարը դրական միտում է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ամեն օրը դպրոց հաճախելը կախված է կորոնավիրուսային իրավիճակից, այս պահին բավականին մեղմ է այն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ դպրոցների բնակակոն ռեժիմին անցնելու համար սպասում են Առողջապահության նախարարության հրահանգին:

«Աշակերտներն արդեն իսկ հաճախում են դպրոցներ, ուղղակի մի սահմանափակում կա.. 20-ից ավելի աշակերտ պետք է չլինի դասարանում, ինչպես նաև անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները, նույնիսկ դպրոցների սննդի կետերն են գործում: Այսօր միտում կա, որ կանցնենք  բնականոն ռեժիմի»,- ասաց նախարարը, սակայն չհստակեցրեց, թե կա՞, արդյոք, նման որոշում, թե ոչ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով