ՀՌԱՀ-ում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում փետրվարի 18-ին կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից։ 

Հունվարին կայացած լիցենզավորման գործընթացի ավարտից հետո, մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս մոտիկից ծանոթանալ գործընկերների հետ, քնարկելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները:

Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել աշխատանքային հարթակ, որը կնպաստի հեռուստաընկերությունների փոխհամագործակցության բարձրացմանը, տեղեկատվական նյութերի փոխանակմանը, ապահովելով մարզային հեռուստաընկերությունների եթերային բազմաբովանդակությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով