tert.am: Ուկրաինան Ռուսաստանի համար ոչ բարեկամ պետություն է, որը վերածվել է արևմտյան երկրների նախագծի: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, որը մեզ բարեկամ չէ: Մենք նման եզրահանգման ենք գալիս` դատելով այն հակառուսական գործողություններից, որոնք անընդհատ գերիշխում են ուկրաինական ղեկավարության քաղաքականությունում»,-ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքով` Ուկրաինան, այն պահից ի վեր, երբ այնտեղ մի շարք արևմտյան երկրների թողտվության պայմաններում ուժային հեղաշրջում է տեղի ունեցել, վերածվել է այդ նույն արևմտյան երկրների նախագծի: