armtimes.com: COVID-19-ի և պատերազմի հետևանքով կային աշխատանքներ, որոնք դանդաղել էին, բայց իրականում, այն աշխատանքերը, որոնք Շիրակի մարզում պլանավորված են եղել, գրեթե ամբողջությամբ իրականացվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցի ընթացքում անցկացված խորհրդակցությունից հետո:
Ըստ մարզպետի, Գյումրիում քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են: Դրանք չէին էլ ընդհատվել: Կան փողոցներ, որոնց ասֆալտապատման աշխատանքները թողնվել էին գարնանը: Կիսատ մնացածները կշարունակվեն, և զուգահեռ նորերեը կսկսվեն:
Այս պահին 42 համայքնից 62 սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել: Մոտ 4.4 մլրդ դարմի կապիտալ ներդրման մասին է խոսքը:
«Այլ ծրագրերով ևս կան ծախսեր՝ դպրոցաշինություն, ՎԶԵԲ-ի ծրագիրն է, և այլն, բոլորն էլ մեծ թափով սկսվել են, և հույս ունենք, որ դրանց ավարտից հետո մեծ տնտեսական շարժ կունենանք Շիրակի մարզում:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ քննարկվեց հետագա տնտեսական նոր ծրագրերի իրականացումը: Շատ մեծ հույս ունենք, որ իրականացվելիք կապիտալ ծախսերն իրենց հետ բերելու են մեծ տնտեսական ակտիվություն, այսինքն ներդրողների համար Գյումրին, Շիրակի մարզը լինելու է ավելի գրավիչ»,-ասաց մարզպետը: