tert.am: ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման առնչությամբ և կարծում է, որ դրանք սպառնալիք են հանդիսանում դաշնակից երկրների ինքնաթիռների համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:
«Ես, ինչպես և մյուս 29 դաշնակիցները, մտահոգություն եմ հայտնել Թուրքիային՝ կապված այդ որոշման հետ: Կան այլընտրանքներ, ինչպես օրինակ՝ եվրոպական SAMP/T-System կամ ամերիկյան Patriot համակարգերը: Մենք աշխատում ենք լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն դեռ առաջ չենք շարժվել»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Պարզ է այն, որ С-400-ները չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի հետ, քանի որ սպառնալիք են մեր դաշնակիցների ինքնաթիռների համար»,- շեշտել է Ստոլտենբերգը: