Հնդկաստանն ու Չինաստանը կմիանան ռուս-իրանական համատեղ զորավարժություններին |tert.am|

tert.am: Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստվում է միանալ իրանական և ռուսական ուժերի համատեղ զորավարժություններին, որոնք նախօրեին մեկնարկել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրծովակալ Հոսեյն Խանզադին՝ շեշտելով, որ իրանական նավատորմն ուժեղագույններից մեկն է տարածաշրջանում:

Խանզադին նշել է նաև, որ Չինաստանի ռազմածովային ուժերից հայտարարել են, որ չինական Նոր տարվա տոնակատարությունից հետո իրենք ևս կմիանան ընթացիկ զորավարժություններին:

Կոնտրծովակալի խոսքով՝ այս օրերին ընթացող զորավարժությունների նպատակը տարածաշրջանում հավաքական անվտանգություն, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի հյուսիսում կայուն անվտանգություն ապահովելն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով