Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից՝ տեղեկացնելով, որ  փետրվարի 15-ին երեկոյան տեղի ունեցած դեպքի առթիվ իրենք ստացել են հաղորդագրություն քաղաքացուց, ինչն էլ նյութեր նախապատրաստելու հիմք է հանդիսացել:

Ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 15-ին հանրահավաք էր հրավիրվել Գյումրիի Վարդանանց հրապարակում: Հանրահավաքի  ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, որն էլ դարձել էր ծեծկռտուքի պատճառ։ Հանրահավաքի մասնակիցները, հետևելով վերջինիս, ծեծել էին նրան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով