ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ թե՛ բախման և թե՛ համագործակցության. Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում է, որ դաշինքը պատրաստ է թե՛ հակամարտել և թե՛ համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն ամեն ինչ կախված է պաշտոնական Մոսկվայից: Նման տեսակետ է հայտնել գլխավոր քարտուղարը իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Ես հավատում եմ Ռուսաստանին հստակ ազդակ ուղղելու անհրաժեշտությանը: Եթե նրանք բախում են ցանկանում, ապա մենք պատրաստ ենք: Եթե նրանք ցանկանում են համագործակցել, ապա մենք ուրախ կլինենք»- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ պատրաստ է «պաշտպանելու իր անդամներին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով