Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի Արտգործնախարարություն |tert.am|

tert.am: Անկարայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում արգելված և ահաբեկչական հայտարարված կուսակցություն է) անդամների կողմից Թուրքիայի քաղաքացիների սպանության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: 

ԱՄՆ Պետդեպարտամենտը ափսոսանք է հայտնել Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ, իր աջակցությունն է հայտնել Թուրքիային։ Եթե հաստատվեն ՔԱԿ-ի ձեռքով թուրք խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդագրությունները, ԱՄՆ-ը ամենախիստ կերպով կդատապարտի այդ գործողությունները, նշել են Պետդեպարտամենտում: Թուրքիայի նախագահ Էրդողանը կտրուկ քննադատել է նման արձագանքը՝ հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրելով ՔԱԿ-ին աջակցելու մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով