Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ է հայտարարվել |tert.am|

tert.am: Ճապոնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիս-արելյան հատվածում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում:

Ազգային օդերևութաբանական վարչությունը ցունամիի վտանգ է հայտարարել, սակայն ընդգծել է, որ ավերածությունների վտանգ չի սպասվում: Այնուամենայնիվ, տեղի հեռուստատեսությունը բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ափամերձ շրջաններից:  

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով