armenpress.am: Ազգային ժողովի ·իտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում, հնարավոր է, հանդիպում կազմակերպի Բարձրագույն կրթության մասին օրինագծի դեմ բողոքող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ:
Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:
«Համապատասխան հանձնաժողովի պատգամավորները կամ որոշակի ֆորմատով հանդիպում կկազմակերպեն, կամ այնտեղ այցելություն կիրականացնեն: Ուսանողների մտահոգությունը լսելի կլինի»,- ասաց Գաբրիելյանը:
Անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների այն մտահոգությանը, որ նախագծի ընդունումից հետո, հնարավոր է, թատերական ինստիտուտը միացվի մանկավարժական համալսարանին, պատգամավորը նշեց, որ օրենքի նախագծում բուհերի անուններ նշված չեն:
«Այդ օրենքով չի կարող բուհի անուն նշվել: Այդ օրենքում բուհերի անուններ նշված չեն»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը: