tert.am: Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովը 2021-ին կանցկացվի առցանց ձևաչափով և տեղի կունենա փետրվարի 19-ին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերամանկան աղբյուրին:
Նշվում է, որ համաժողովին իր մասնակցությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այս մասին տեղեկացրել է հեղինակավոր համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:
Մյունխենյան միջազգային համաժողովի գոյության մոտ 60-ամյա պատմության ընթացքում ԱՄՆ նախագահը ոչ մի անգամ չի մասնակցել միջոցառմանը: Միևնույն ժամանակ նշվում է, որ ինքը Բայդենը երեք անգամ այցելել է համաժողովին փոխնախագահի պաշտոնում գտնվելիս, ինչպես նաև մեկ անգամ 2019-ին: