Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծի պողոտան |1lurer.am|

1lurer.am: Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության առջև:

Նրանք պահանջում էին հրապարակել գերիների ու անհետ կորածների ցուցակները, իրենց հնարավորություն տալ շարունակել որոնողական աշխատանքները:

Ավելի ուշ ցուցարարները փակել են Տիգրան Մեծի պողոտան: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո ցանկանում էին բացել փողոցը, սակայն ծնողներից մեկի մեքենան տուգանային հրապարակ տանելու հանգամանքը կրկին վրդովվեցրել է նրանց, տեղի է ունեցել քաշքշուկ:

Որոշ ժամանակ անց փողոցը բացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով